Երևանը և Թեհրանը մի քիչ ետ են մնացել նավթատարի շինարարության ժամանակացույցից

Երևանը և Թեհրանը մի քիչ ետ են մնացել նավթատարի շինարարության ժամանակացույցից

PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը մի քիչ ետ են մնացել Իրան-Հայաստան նավթամթերատարի շինարարության ժամանակացույցից, «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ժամանակացույից ետ մնալու պատճառը դարձել են Իրանում «որոշակի» իրադարձությունները: «Բայց նախագիծն ուժի մեջ է, գտնվում է իրագործման փուլում»,- ասել է նա: Վարչապետը նաև նշել է, որ Իրանի հետ բոլոր խոշոր տնտեսական նախագծերն ուժի մեջ են մնում, այդ թվում նաև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը. բոլոր պայմանագրերը ստորագրված են, թույլտվությունները տրված են, և շինարարության աշխատանքները սկսվելու են:

Խոսելով ֆինանսական ճգնաժամից Հայաստանի դուրս գալու մասին՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը վերականգնել է հետճգնաժամյա շրջանի բոլոր տնտեսական ցուցանիշները: Նշելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետն ընդգծել է, որ այն եղել է գործադիր իշխանության ամենախոշոր և ամենահաջող ծրագիրը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---