Շվեդիայում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսը![]() ![]() PanARMENIAN.Net - 2012թ. ապրիլի 23-27-ը Ստոկհոլմի կաթոլիկ տաճարի սրահում Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությունն առաջին անգամ 2011թ. ապրիլին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` աշխարհահռչակ նորվեգացի բևեռախույզ, մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ: 2011թ. պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեդիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև 2011թ. ընթացքում Սկանդինավյան երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթացել են ցուցադրության բովանդակությանը: Ստոկհոլմում բացված ցուցադրությունը բաղկացած էր 11 հիմնական, ինչպես նաև 6 նոր ցուցատախտակներից, որոնք ներկայացնում են սկանդինավյան դիվանագետների, քաղաքական գործիչների և միսիոներների գործունեությունը Հայոց ցեղասպանության ընթացքում: Հավելյալ ցուցատախտակներում ներկայացվեցին Կոստանդնուպոլսում Շվեդիայի դեսպանատնից ուղարկված 12 դիվանագիտական զեկույցներ` որոնցում տեղեկություններ են հաղորդվում հայ ժողովրդի բնաջնջման մասին: Ցուցադրություն այցելել է 400-ից 500 այցելու, ցուցադրությանն անդրադարձել են շվեդական հետևյալ երեք հեղինակավոր թերթերը` «Svenska Dagbladet», «Dagen» և «Världen idagy»: «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը ներկայացվելու է Շվեդիայի տարբեր քաղաքներում, ցուցադրվելու է տարբեր գրադարաններում, համալսարաններում և այլ հասարակական վայրերում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |