«Հրազդանի» լուսավորության բարելավման վրա կծախսվի մոտ 550 հազար դոլար![]() 3 մայիսի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտում շարունակվում են իրականացվել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ: Այն նախապատրաստվում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների նորոգման ու ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաև մարզադաշտի լուսավորության եւ լուսատախտակների հետ կապված աշխատանքերը: Լուսավորության հետ կապված աշխատանքները կիրականացնի աշխարհահռչակ General Electric ընկերությունը, իսկ լուսատախտակների հետ կապված աշխատանքները` այդ ոլորտում աշխարհում հայտնի Shenzen Topled Optotech Co. Ltd ընկերությունը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Լուսավորության բարելավման աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 հազար դոլար: Լուսատախտակի փոխարինման աշխատանքների գումարը կկազմի 330 հազար դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |