ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են գործարարների հետ![]() 3 մայիսի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը իր նախընտրական քարոզարշավը եզրափակեց գործարարների հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՅԴ պատգամավորները կուսակցության հետ համագործակցած, համագործակցող կամ ապագայում համագործակցելու մտադրություն ունեցող գործարարներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները: ՀՅԴ ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը ողջունելով հավաքվածներին խոսեց տնտեսության ոլորտում բիզնեսի մեծ դերի մասին. «Տեղական բիզնեսը այն հիմնական ողնաշարն է, որը կարող է հենք հանդիսանալ Հայաստանի առաջընթացի համար»,-ասաց Վահան Հովհաննիսյանը և ավելացրեց. «Ի սկզբանե մենք ենք զգացել և առաջ քաշել արտերկրից արվող ներդրումների կարևորությունն ու անհրաժեշտությունը և դա միայն ՀՅԴ-ն կարող է անել, քանի որ մենք ունենք արևմտյան երկրների հետ աշխատելու կուլտուրա և որովհետև մյուսները եղել են, կամ կան իշխանության մեջ և չեն կարողացել դա անել»: ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց կուսակցության բիզնես-տնտեսական ծրագրերը, որի համաձայն Հայաստանում պետք է կառուցել նոր տնտեսական մոդել: «Հայաստանում գոյության ունի երկու տնտեսություն. վիրտուալ, որը ներկայացվում է հիմնականում գործադիր մարմինների փաստաթղթերում, և իրական խնդիրներով լի համակարգ, որոնց լուծումը վերոհիշյալ փաստաթղթերը չեն տալիս»,- նշեց Արա Նռանյանը: «Մենք առաջարկում ենք ՀՀ-ում կառուցել նոր տնտեսություն: Ներկա տնտեսության կոսմետիկ բարեփոխումների դեպքում անգամ հնարավոր չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները: Այս տնտեսությունը ի վիճակի չէ մեր համար հիմնական խնդիր հանդիսացող աշխատատեղերի, ներդրումների ներգրավման և մրցունակության ապահովման հարցերին լուծում տալ: Այդ իսկ պատճառով ՀՅԴ-ի տնտեսական զարգացման ծրագիրն առաջարկում է ՀՀ-ում կառուցել նոր տնտեսական մոդել, որը զերծ կլինի վիրտուալությունից, կհամապատասխանի ժամանակակից միջազգային չափանիշներին և նկատի կունենա ՀՀ հնարավորությանները ու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առաջ»,- նշեց Արա Նռանյանը: Վահան Հովհաննիսյանը, խոսելով իրենց առաջարկած տնտեսական կուլտուրայից ասաց, որ անկախ կուսակցական պատկանելությունից, որպես Կենտրոնի բնակիչ կցանկանա, որ կենտրոն համայնքում մեծամասնական ընտրություններում հաղթի Գարեգին Նուշիկյանը, քանի որ նա ավելի է համապատասխանում այդ կուլտուրային: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Դաշնակցության կողմից տնտեսության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, որոնց կիրառման դեպքում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ՏՏ, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտները կզարգանան: Հանդիպման վերջում իրենց կարծիքներով և առաջարկություններով կիսվեցին նաև հանդիպմանը ներկա գործարարները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |