Երևանում անցկացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին լրագրողական մրցույթը![]() 3 մայիսի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին լրագրողական մրցույթը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում այսօր հայտարարվեցին մրցույթի արդյունքները և հաղթողներին մրցանակներ շնորհվեցին: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ մարդկանց թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մարդկանց շագհագործման խնդիրներին: Վերջին տարիներին մեծ առաջընթաց ունենք, չնայաց որ ցավով եմ նշում, որ այնուամենայնիվ, թրաֆիքինգի երևույթը դեռ գոյություն ունի Հայաստանում», -իր խոսքում նշեց Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը նաև ասաց, որ խորհուրդը պատրաստ է լսել և քննարկել գործընկերների նոր առաջարկները, եթե այդպիսիք կլինեն: ԱՄՆ դեսպանն իր հերթին շեշտեց, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի գործում մեծ է ՄԱԿ-ի գրասենյակի դերը. «Այս գործը հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը Հայաստանում գնալով զարգանում է: Շնորհակալություն ենք հայտնում նաև ԶԼՄ-ներին, որոնց դերը նույնպես կարևորագույններից է», -ասաց Ջոն Հեֆերնը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանն իր խոսքում նշեց, որ ամենադժվարներից այս մրցույթում ժյուրիի աշխատանքն էր, քանի որ այս գործում «գնահատման համար լուրջ մասնագիտական մոտեցում էր պետք»: «Ժյուրիի անդամներից 5-ը ներկայացնում էին լրագրողական կազմակերպություններ, մյուս երկուսը` փորձագետներ էին, ովքեր իրենց մասնագիտական խորհուրդներով օգնեցին հաղթողների ճիշտ ընտրություն կատարել», -ասաց Լիանա Դոյդոյանը: Խորհրդի նախագահը հավաստագրեր հանձնեց հաղթողներին՝ հավելելով, որ այս մրցանակաբաշխությունն այսուհետ շարունակական է լինելու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |