Բուզանդի փողոցի 2 բնակիչ զրկված են ընտրություններին մասնակցելու իրավունքից![]() 3 մայիսի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Բուզանդ փողոցի երկու բնակիչներ «Պետական կարիքների զոհ» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ու իր կինը 2004թ.-ից, երբ կառավարությունն ընդունեց որոշում, որով քաղաքացիների սեփականությունը պետք է օտարվեր և կառուցվեին պետական կարիքների համար էլիտար շենքեր, միակողմանի կարգով հանվեցին ոստիկանությունում հաշվառումից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Սեդրակ Բաղդասարյանը: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Բաղդասարյանները պարզել են, որ իրենց և ևս 35 հոգու անուններ, ովքեր բնակվել են Հյուսիսային պողոտայի ու Բուզանդ փողոցներում, չկան ընտրացուցակներում: «2008թ. պարզվեց, որ Բուզանդ փողոցի և Հյուսիսային պողոտայի, ընդհանուր թվով 37 բնակիչներ, զրկվել էին քվեարկելու իրավունքից»,- ասաց Բաղդասարյանը, ներկայացնելով փաստաթուղթ, որով նույն թվականին Նորք և Մարաշ առաջին ատյանի դատարանը, առանց հիմքի, մերժել է իրենց դիմումը, առաջարկելով գրանցվել լրացուցիչ ընտրացուցակներում: Բաղդասարյանների գործով զբաղվող իրավաբան Արթուր Գրիգորյանը մեկնաբանեց, որ հաշվառում չունեցող քաղաքացին ընտրական իրավունքից չի զրկվում, բայց նաև չի ընդգրկվում ցուցակում: Սակայն, Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի փողոցի բնակիչներին չեն թույլատրում անգամ լրացուցիչ ցուցակում ընդգրկվել: Իրավաբանի խոսքով, ՀՀ սահմանադրության համաձայն, անձը ստանում է ընտրական իրավունք, եթե լրացած է նրա 18 տարին և ՀՀ քաղաքացի է՝ 2 պայմաններին էլ ամուսինները համապատասխանում են: Նրանք այս տարի ընտրություններին նույնպես խնդրի առաջ են կանգնել, քանի որ ապրիլի 10-ին դիմել են Նորք և Մարաշ առաջին ատյանի դատարան՝ նրանց ընտրողների ռեգիստրում ընդգրկելու համար, սակայն ապրիլի 25–ին ստացել են ծանուցում, որ ապրիլի 14-ին դատարանը մերժել է դիմումը, քանի որ դա պետք է քննի վարչական դատարանը: «Իրենք մեզ դեմ են տալիս նորից լրացուցիչ ցուցակ հասկացությունը»,-ասաց իրավաբանը` նշելով, որ դա անիմաստ քաշքշուկների տեղիք է տալու, ինչպես նախորդ անգամ և արդյունք չի ունենալու: Արթուր Գրիգորյանը նշեց, որ վերաքննիչ դատարանում են բողոքարկել ապրիլի 25-ին ստացած որոշումը. «Մենք ընտրությունների հաջորդ օրը դիմումը ետ կկանչենք քանի որ իմաստազուրկ է դառնում»,- ասաց իրավաբանը՝ ավելացնելով, որ այժմ նրանք պատրաստվում են դիմել Ժնևում Մարդու իրավունքների կոմիտե, որպեսզի միջազգային մակարդակով քննություն սկսվի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |