Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերը կվաճառվեն մայիսի 4-ից![]() 3 մայիսի 2012 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղի տոմսերը վաճառվելու են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Գյումրիում և Վանաձորում տոմսերը կվաճառվեն Հայ Մամուլի կրպակներից: Արևմտյան և արևելյան տրիբունաների տոմսերը կարժենան 8000 և 5000 դրամ, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներինը` 3000 դրամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |