ԱՄՆ-ում հրապարակվել են Օսամա բեն Լադենի տնից դուրս բերված 17 փաստաթղթեր

ԱՄՆ-ում հրապարակվել են Օսամա բեն Լադենի տնից դուրս բերված 17 փաստաթղթեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պաշտոնապես հրապարակվել են 17 փաստաթղթեր արաբերենով (ինչպես նաև դրանց անգլերեն թարգմանությունը), որոնք հանվել են «Ալ Քայիդայի» նախկին առաջնորդ Օսամա բեն Լադենի տնից:

Սպանված ահաբեկչի և նրա օգնականի նամակները վկայում են այն մասին, որ նրա կազմակերպությունը վերջին տարիներին անկում է ապրել, և նա անձամբ գրեթե ոչինչ չի վերահսկել և բողոքել է նրա համախոհների պայքարի մեթոդներից:

Մասնավորապես, բեն Լադենին դուր չի եկել, որ ահաբեկչություններում մահանում են չափազանց շատ անմեղ մահմեդականներ:

Նա կոչ է արել համախոհներին «չկրկնել «Ալ Քայիդայի» սխալներն Իրաքում», որտեղ խաղաղ բնակչության շարքում հսկայական քանակությամբ զոհեր են եղել ահաբեկչություններ անցկացնելու ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---