Ոստիկանությունը հերքում է «Չորրորդ ինքնիշխանության» հրապարակման տեղեկատվությունը![]() 3 մայիսի 2012 - 19:21 AMT PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի «Տանտերերը չեն ճանաչում իրենց տներում գրանցվածներին» հրապարակման մեջ նշվել էր, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանի և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների խոսքերով` թիվ 6 ընտրատարածքի ընտրացուցակներում առկա 252 մահացած անձանց անուններից հանվել է միայն 92-ը: Ըստ հրապարակման` բնակարանի սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ էին ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել էր ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել բազմաթիվ անհայտ անձանցից 82-ի տվյալները: ՀՀ ոստիկանությունից PanARMENIAN-ին տեղեկացրել են, որ տարածված տեղեկատվությունը հերքվում է: Ոտիկանության պարզաբանումը հետևյալն է. «Համացանցային կայքում Աջափնյակի ՀԱԿ գրասենյակի կողմից թիվ 6 ընտրատարածքի ընտրացուցակների վերաբերյալ հրապարակվել են 25 անձանց մահվան վերաբերյալ տվյալներ: Ոստիկանության պարզաբանման համաձայն` հաստատվել է 14 անձանց մահվան վերաբերյալ տվյալները, 7-ը մահացած չեն, մեկի վերաբերյալ տեղեկություն հնարավոր չի եղել պարզել, 2-ը բնակարանի սեփականատերերի դիմումների համաձայն հանվել են հաշվառումից: Հարկ ենք համարում ընդգծել, որ Ավետ Պողոսյանը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` գրավոր դիմումով, անձնագրային և վիզաների վարչություն չի դիմել: Թիվ 6 ընտրատարածքի ընտրողների ցուցակում առկա մահացած անձանց վերաբերյալ տվյալներ դիմումով հայտնել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանը` ներկայացնելով 230 անձանց վերաբերյալ տեղեկություն ( ներկայացվել է 242 տվյալ, որից 12-ը` կրկնվող): 01.05.2012 թ. թիվ 25/01-24430 գրությամբ պատասխանվել է, որ 76 անձանց մահվան վերաբերյալ տվյալները հաստատվել են մինչ դիմում ներկայացնելը, 52 անձանց տվյալները` դիմում ներկայացնելուց հետո և վերջնական ցուցակները հրապարակելիս ցուցակում նշված 122 անձանց անհատական տվյալներն առկա չեն լինի ընտրողների ցուցակում, 88 քաղաքացիներ մահացած չեն և 14 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չի եղել պարզել: Ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հաշվառումից կարող է հանվել (առանց իր համաձայնության) բնակարանի սեփականատիրոջ դիմումի համաձայն»: Ոստիկանությունում պնդում են, որ հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հրաչյա Վահանի Աղաբեկյանը 28.04.2012 թ. անձնագրային ծառայությանն է հայտնել, որ ընտրողների ցուցակների ուսումնասիրման ընթացքում ի հայտ են բերվել 82 անձինք, որոնք գրանցված չեն նրանց տվյալների դիմաց նշված հասցեում, և խնդրել է ընտրողների ցուցակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու գրանցում չունեցող անձանց դուրս բերել ընտրական ցուցակներից: Դիմումատուին տրվել է գրավոր պատասխան, համաձայն որի` անձինք (բացառությամբ 6 անձանց) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այն հասցեում, ինչ նշված է ցուցակում: Հրապարակման համաձայն` ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն:Նշվածը ապատեղեկատվություն է: Բոլոր 6 անձինք հաշվառված են եղել դիմումին կից ներկայացված ցուցակի հասցեներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |