Մայիսի 4-ին կբացվի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը

Մայիսի 4-ին կբացվի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մամլո ծառայությունը PanARMENIAN-ին հայտնում է, որ մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ն բացում է տեղեկատվական կենտրոն: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 14.00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում:

Կենտրոնի նպատակն է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկությունը և ընտրությունների հրապարակայնությունը, ինչպես նաև բարձրացնել ընտրողների իրազեկման մակարդակը: Կենտրոնի բացման շրջանակներում նախատեսվում է «Վերջապես ընտրելու եմ» թեմայով շարադրությունների մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և «Այ Էֆ Ի Էս» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մայքլ Գետոյի կողմից:

 Ուշագրավ
---