Նիգերիայում ահաբեկչության արդյունքում զոհվել է 56 մարդ

Նիգերիայում ահաբեկչության արդյունքում զոհվել է 56 մարդ

PanARMENIAN.Net - Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Պոտիսկում քաղաքի շուկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 56-ի: Այդ մասին, Reuters-ի տեղեկատվության համաձայն, հաղորդել են բժիշկները:

Նախնական տվյալների համաձայն` անհայտ մարտիկները վաճառականների ու գնորդների վրա ինքնաշեն պայթուցիկ սարքեր են նետել: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Իրավապահ մարմինները հետաքննում են կատարվածը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---