Երևանում ընթանում է «Մեր հաղթանակների երգերը» համերգը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին![]() 3 մայիսի 2012 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Գ.Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեր հաղթանակների երգերը» թատերականացված համերգը: Համերգի շրջանակում տեղի կունենա պատերազմի վետերանների և հանուն Հաղթանակի իրենց կյանքը զոհած մարտիկների մեծարման հանդիսավոր երեկոն: Համերգի ժամանակ ելույթ կունենա Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Միջոցառմանը հայրենասիրական երգերով հանդես կգան հայկական էստրադայի ներկայացուցիչներ Ռազմիկ Ամյանը, Լեյլա Սարիբեկյանը, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը: Համերգին ներկա է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |