Րաֆֆի Հովհաննիսյան. Գալիս ենք նոր օրենք բերելու և գրելու մեր պատմության ապագա դասագիրքը![]() 3 մայիսի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը տեղի ունեցավ այսօր` մայիսի 3-ին: «Գալիս ենք նոր օրենք բերելու և գրելու մեր պատմության ապագա դասագիրքը»,- հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն իրեն համեմատեց սկսնակ երգչի հետ, որը տաքացնում է «պուբլիկան» Ձախ Հարութի ելույթին պատրաստելու համար: «Սա Երևանն է, սա ըմբոստ քաղաք է, և քիչ առաջ Մատենադարանի առաջ ավտոբուսներով մարզերից բերած մարդկանց դեմ ըմբոստացավ անգամ եղանակը: Միասին տեր դառնանք մեր երկրին` թույլ չտալով անարդարություն»,- նշեց Արզումանյանը: ԱԺ համամասնական ցուցակով առաջադրված Արման Մուշեղյանը գալիս է հավասար իրավունքների համար. «Ժառանգության» կոալիցիան ժողովուրդն է, որին նա երբեք չի դավաճանել»: Հանրահավաքին ելույթ ունեցան նաև Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ռուբեն Հակոբյանը և անկուսակցական, «Ժառանգության» ցուցակում ընդգրկված այլ թեկնածուներ: Հանրահավաքի ընթացքը շարունակվում է համերգային մասով, ելույթ է ունենում Ձախ Հարութը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |