Մայիսի 8-ին Հովսաննա Պետրոսյանը կներկայացնի Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հագուստի նոր հավաքածուն 3 մայիսի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կկայանա արցախցի երիտասարդ դիզայներ Հովսաննա Պետրոսյանի հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայների խոսքով` նոր հավաքածուն Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերն է և նվիրված է Շուշիի 20-րդ տարեդարձին։ «Հավաքածուն բաղկացած է վեց շորից և կատարված է արցախյան տարազի տարրերով ու ժամանակակից լուծումներով։ Գույներում գերադասում եմ բաց ու հանգիստ երանգները»,- ասաց դիզայները։ Հովսաննա Պետրոսյանի խոսքով` հավաքածուն ստեղծելու գործում իրեն ոգեշնչել է Միքայել Ոսկանյանի «Mix Art» խմբի էթնոջազ երաժշտությունը, ինչից էլ ծագել է որոշ հագուստների վրա թառ գործիք և թթենի պատկերելու գաղափարը։ Նշենք, որ սա դիզայների թվով չորրորդ հավաքածուն է։ Մինչ այդ եղել են «Կանացի քմայք», «Հեղնար» և «Լեռնուհի» հավաքածուները։ «Լեռնուհի» հավաքածուով Հովսաննա Պետրոսյանը մասնակցել է «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների մրցույթին։ Ինչ վերաբերում է նոր հավաքածուի հետագա ճակատագրին, Հովսաննա Պետրոսյանը հույս ունի, որ այդ հավաքածուով կմասնակցի մայիսի վերջին Երևանում կայանալիք «Նորաձևության շաբաթ» փառատոնին, հաղորդում է Karabakh-open.info-ն:
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |