Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 4 մայիսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպե հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Ալմագրոսը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և եղևնի է տնկել հիշատակի ծառուղում: Ուրուգվայի ԱԳ նախարարը նաև ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը, որտեղ նրան ցույց են տվել Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: Նշենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա նաև գրառում է կատարել հուշամատյանում: Լուիս Ալմագրոսին ուղեկցում էին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի շրջանակներում Լուիս Ալմագրոսը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայ պաշտոնակից Նալբանդյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |