Թուրքիան քննադատել է Իսրայելին` Պաղեստինի տարածքներում բնակավայրեր կառուցելու համար

Թուրքիան քննադատել է Իսրայելին` Պաղեստինի տարածքներում բնակավայրեր կառուցելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին` նոր բնակավայրերի շինարարական աշխատանքները ընդլայնելու համար:

Հայտարարությունում ընդգծվում է, որ նախորդ տարվա հոկտեմբերին միջազգային հանրությունը, այդ թվում` Թուրքիան, քննադատել է Իսրայելի` նոր բնակավայրերի կառուցման ծրագրերը և ասվում է, որ վերջինիս իրական նպատակը խաղաղությունը չէ:

Հայտարարությունում ասվում է, որ Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները ակնհայտորեն միջազգային իրավունքի խախտում են և խարխլում են խաղաղության հիմքերը, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---