Լուիս Ալմագրոս. Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ

Լուիս Ալմագրոս. Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ

PanARMENIAN.Net - Ուրուգվայի ԱԳՆ ղեկավար Լուիս Ալմագրոսը, այցելելով Ծիծեռնակաբերդ, ասել է, որ իր վրա մեծ տպավորություն է թողել այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

«Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ: Շատ ափսոս, որ անցյալից դասեր չքաղվեցին և ցեղասպանությունները ժամանակակից աշխարհում շարունակվում են»,-ասել է Ուրուգվայի ԱԳ նախարարը:

Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխարհին ուղղված իր ուղերձը հետևյալն է. հիշողություն, ճշմարտություն և արդարություն:

Ուրուգվայի ԱԳ ղեկավարը Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի շրջանակներում Լուիս Ալմագրոսը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայ պաշտոնակից Նալբանդյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---