Միջկուսակցական շտաբ. Կոալիցիաների մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրություններից հետո 4 մայիսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները, որոնք ՀԱԿ-ի հետ միասին մտնում են ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի մեջ, հստակ պատասխան չեն տվել ապագա խորհրդարանում հնարավոր կոալիցիայի մասին, ընդգծելով, որ քանի դեռ արդյունքները չեն ստացվել, այդ մասին խոսելը դեռ վաղ է: ԱԳ նախկին նախարար և ԲՀԿ 2-րդ համար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ հնարավոր կոալիցիաները կախված կլինեն ընտրությունների արդյունքներից: Ընդ որում, նա ընդգծել է, որ կոալիցիաները չպետք է լուծեն օրինականության և կայունության պահպանման խնդիրը, այլ պետք է լուծեն քաղաքական հարցեր: «Մենք պետք է հրաժարվենք իմիտացիաներից բոլոր ոլորտներում և ԲՀԿ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է նա: Իր հերթին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ընտրացուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կոալիցիաները պետք է ձևավորվեն բնական ճանապարհով, և մեծամասնություն վայելող քաղաքական ուժը պետք է ինքնուրույն ձևավորի կառավարություն և միայնակ կրի պատասխանատվությունը»,-նկատել է նա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիային, Ռուստամյանը նշել է, որ կոալիցիայի անդամների հայացքները պետք է համընկնեն, ինչը չկա ՀՀԿ և Դաշնակցության պարագայում, և անգամ հակառակը, որոշ հարցերում նրանց հայացքները հակասում են իրար: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |