Սարգիս Ասատրյան. Բաքվի հայտարարությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու մասին պոպուլիզմի հերթական դրսևորում են![]() 4 մայիսի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նա կխզի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և այլ դաշինքի կանդամակցի, եթե այն չվերանայի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, պոպուլիզմի հերթական դրսևորում են,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Ըստ նրա, Ադրբեջանը նման քայլի չի գնա, քանի որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու առումով ամեն ինչ պարզ է, իսկ ինչ վերաբերում է մեկ այլ դաշինքի, դա կարող է լինել միայն ՀԱՊԿ, սակայն, անդամակցել մի դաշինքի, որին արդեն անդամակցում է Հայաստանը, անիմաստ է: Դա հասկանում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ՆԱՏՕ-ում, ուստի որևէ փոփոխություն Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշման մեջ պետք չէ ակնկալել: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդոնը հայտարարել էր, թե Բաքուն կարող է «վերանայել իր արևմտամետ դիրքորոշումը և անդամակցել նոր դաշինքի» եթե ավելի մեծ աջակցություն չստանա Ղարաբաղի հարցում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |