Սարգիս Գրիգորյան. Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծումը ահաբեկչության դրսևորում է 4 մայիսի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում իսլամական ահաբեկչության ոլորտի փորձագետ Սարգիս Գրիգորյանը, մեկնաբանելով վերջին միջադեպը Տավուշում, հայտարարել է, որ «ցանկացած նպատակաուղղված հարձակում խաղաղ բնակիչների վրա ահաբեկչություն է»: Նրա խոսքով` Ադրբեջանն ի սկզբանե ցանկացել է պատերազմին կրոնական բնույթ հաղորդել, բայց դա նրան չհաջողվեց, չնայած առանձին ահաբեկչական խմբավորումներ հայերի դեմ ռազմական գործողություններ էին ծավալում: Գրիգորյանը նշել է, որ ինքնին Ադրբեջանում իսլամական ակտիվությունը նկատելի էր արդեն 90-ական թվականներին, բայց համապատասխան առաջընթաց չստացավ, քանի որ Ադրբեջանի վերնախավը դժվարությամբ է ընդունում ծայրահեղ իսլամիստական գաղափարները: Բացի դրանից, այդ ուղղությունները դաժանորեն ճնշվել են կառավարության կողմից, որն իր իշխանությունը կորցնելու մտավախություն ունի: Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային: Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երեք զինծառայողներից ոչ մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |