Սպորտի գծով եվրահանձնակատարը նույնպես չի մեկնի Ուկրաինա՝ Եվրոպայի առաջնության![]() 4 մայիսի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Սպորտի գծով եվրահանձնակատար Անդրուլլա Վասիլիուն միացել է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների որոշմանը՝ բոյկոտելով Ուկրաինայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը: «Ես կիսում եմ քաղաքական գործիչների մտահոգությունը Ուկրաինայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես, որպես սպորտի գծով եվրահանձնակատար, աննպատակահարմար եմ համարում այցելել Ուկրաինայում կայանալիք որոևէ խաղ: Այդ դիրքորոշումը կիսում են ինչպես նախագահը, այնպես էլ Եվրահանձնաժողովի մյուս անդամները»,-ասել է Վասիլիուն: Անդրուլլա Վասիլիուն հայտնել է, որ մտադիր է այցելել Լեհաստանում կայանալիք խաղերից մեկը, հայտնում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |