ԵԱՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ28 հուլիսի 2003 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին ԵԱՀԿ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաալիքներին հեռարձակման արտոնագրեր չտրամադրելու հարցը: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել է ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Ռիվը, որն ավարտում է իր առաքելությունը Երեւանում: Նրա խոսքերով, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի տվյալ որոշումը սպառնալիքի տակ է դնում բազմակարծության սկզբունքը Հայաստանում: Ռ.Ռիվը ընդգծել է, որ եվրոպական կառույցներում արդեն գործող հեռուստաընկերությունների զրկումը արտոնագրից անընդունելի է: Նա հաղորդել է, որ ԵԱՀԿ շրջանակներում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնք հայ փորձագետներին կօգնեն լրամշակել զանգվածային լրատվության մասին օրինագիծը, ինչպես նաեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |