ՀՖՖ. Համացանցում տարածված հավաքականի մարզահագուստի նկարը կեղծ է![]() 4 մայիսի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ համացանցում տարածված իբր «Ադիդաս» ընկերության երևանյան գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչության մարզաշապիկը ոչ մի ընդհանրություն չունի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ: “Դա սպեկուլյատիվ լրատվություն է: Հավաքականի մարզաշապիկի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 5-ին ֆուտբոլի ակադեմիայում”,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ: Հավաքականի նոր “Ադիդաս” մարզահագուստի շնորհանդեսին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |