Կուսակցությունները ներկայացրել են իրենց պատկերացումները բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին![]() 4 մայիսի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» նախաձեռնությունը դիմել էր ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին՝ կոչ անելով իրենց ծրագրերում ներառել բանակին առնչվող բարեփոխումների կետեր ու դրանք հրապարակել: Նախաձեռնությունից հայտնում են, որ առաջադրված քաղաքական ինն ուժերից իրենք պատասխան են ստացել միայն երեքից՝ «Միավորված հայեր» կուսակցությունից, «Ժառանգությունից» և Հայ ազգային կոնգրեսից: Վերջինս գրել է, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում է որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման և երկրի արմատական բարեփոխումների կարևոր մաս: ՀԱԿ ներկայացրած առաջարկների թվում են պայմանագրային կանացի զորամասերի ստեղծումը, զորակոչվածների բուժզննման կատարումը քաղաքացիական բուժհաստատություններում, ՊՆ բյուջեն թափանցիկ ու բաց դարձնելը, ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը և Զինվորական դատախազությունը լուծարելը, գաղտնիության ենթակա թողնել միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքի քանակի ու որակի մասին։ «Միավորված հայեր» կուսակցությունը հավաստիացրել է նախաձեռնությանը, որ Ազգային ժողով անցնելու դեպքում անելու է հնարավորը զինված ուժերում բարեփոխումների փաթեթ ներկայացնելու ու կենսագործելու և Հայոց բանակը հասարակական կազմակերպությունների համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ: «Ժառանգություն» կուսակցության անունից նախաձեռնությանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանը՝ գրելով, որ իրենք կարևորում են հետևյալ սկզբունքները. «Համաձայն Սահմանադրության սկզբունքների՝ բանակը ապաքաղաքականացնել, քաղաքացիներին միայն հայրենիքի պաշտպանության սկզբունքով ներգրավել պարտադիր զինծառայության մեջ, բանակում ներդնել մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ»: Իրենց նախընտրական ծրագրերում ընդհանուր դրույթներով բանակի բարեփոխմանն անդրադարձել են Հայ հեղափոխական դաշնակցությունը «Բարգավաճ Հայաստանն», «Օրինաց երկիր», և Հայաստանի հանրապետական կուսակցությունները, սակայն այս կուսակցությունները նախաձեռնությանը բանակի հետ կապված իրենց ծրագրերը չեն տրամադրել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |