Վելիկո Տրնովոյի հայկական եկեղեցու փլատակները կվերածվեն պատմամշակութային հուշարձանի 4 մայիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-3-ը Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի «Սվ. Կիրիլ ի Մեդոդիյ» համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալի հանցագործություն 97-րդ տարելից» թեմայով, որը իր տեսակի մեջ առաջինն էր Բուլղարիայում: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բուլղար և հայ ազգի դասախոսներ ու ուսանողներ Սոֆիայից, Վելիկո Տրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայուն ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտեց, որ «1915-1917թթ. իրադարձությունները պլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը և յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»: Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներով ընդգրկվեցին նաև հայկական համայնքի և հայ եկեղեցու ներկայացուցիչները, մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում լուսաբանեցին Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից: Միջոցառմանը ներկայացվեց նաև Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ Հայաստան-Թուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ: Միջոցառումն ավարտվեց Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ: Նույն օրը դեսպան Սհոյանը հանդիպեց Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ: Հանդիպման նպատակն էր ուշ միջնադարում կառուցված և 20-րդ դարի սզկբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը: Հողակտորը, որի մի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործածարի կողմից: Ըստ ՀՀ դեսպանության և Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջև ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների և սեփանատիրոջ կողմից ձեռք կառնվեն միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |