Այժմ Դոմինիկ Սթրոս Կանին կասկածում են խմբակային բռնաբարության մեջ

Այժմ Դոմինիկ Սթրոս Կանին կասկածում են խմբակային բռնաբարության մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական դատախազությունը սկսել է ուսումնասիրել վկաների ցուցմունքները Վաշինգտոնում օրգիաներից մեկի ժամանակ խմբակային բռնաբարության մեջ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի մասնակցության մասին, հաղորդում է Agence France-Presse-ը: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, նրանց մոտ հայտնվել են բռնաբարության մեջ Սթրոս Կանի մասնակցության նոր ապացույցներ, ուստի հետաքննությունը շարունակվելու է:

Խոսքը գնում է բելգիացի մարմնավաճառի ցուցմունքների մասին, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին նրան բռնի կերպով ստիպել են սեռական ակտի մեջ օրգիայի ժամանակ, որին մասնակցել է ԱՄՀ նախկին ղեկավարը և նրա ընկերները:

Ավելի վաղ Սթրոս Կանը խոստովանել է, որ ԱՄՀ տնօրեն եղած ժամանակ նա չափազանց ակտիվ սեռական կյանք է վարել, սակայն կտրականապես հերքել է մեղադրանքներն իր սեռական պարտնյորների նկատմամբ բռնության կիրառելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---