Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները

Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները

PanARMENIAN.Net - Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացել են իրենց մրցանակները: Ընկերությունից հայտնում են, ոչ գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները՝ ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12գնդակը և բրենդավորված պարագաներ:

SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հավաքել միավորներ ճիշտ պատասխանների համար և դառնալ խաղի հաղթողը: Մրցույթին ընդանուր հաշվով մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաված մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին:

EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---