Ուրուգվայը չի ցանկանում առաջինը ճանաչել ԼՂ անկախությունը![]() 4 մայիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն: Այցի շրջանակում այսօր նա հանդիպել է ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներին: Նախ Ալմագրոն փակ դռների ետևում ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկեց Հայ-ուրուգվայական հարաբերություններն, այնուհետև հանդես եկավ մամուլի ասուլիսով: «Մենք խիստ կարևորում ենք Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունները և պատրաստ ենք գործակցելու հարաբերություների սերտացման ուղղությամբ: Ուզում ենք պահպանել հարաբերությունները քաղաքական կուսակցությունների հետ և էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել», - իր խոսքում նշեց Ուրուգվայի ԱԳ նախարարը: Ալմագրոյի խոսքով` ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը պարզեցին նաև, որ շատ հարցերում համակարծիք են դաշնակցականների հետ: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ուրուգվայը դառնա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած առաջին երկիրը` օրինակելով մյուսներին` Լուիս Ալմագրոն պատասխանեց. «Մենք չենք ցանկանում որևէ բանում լինել առաջինը: Հույս ունենք, որ մինչ մեր կողմից ԼՂ անկախության ճանաչումը այլ երկրներ կանեն այդ քայլը»-, ասաց նա: Ուրուգվայի ԱԳ նախարարը նշեց նաև, որ այս հարցում չափազանց կարևոր է ինքնորոշման իրավունքը, նաև հավելեց, որ «պատերազմի մասին խոսելը չի նպաստի հարցի լուծմանը»: Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին Ալմագրոն ասաց, որ Ուրուգվայը կփորձի Դաշնակցությանն ավելի մոտեցնել իրենց երկրի կուսակցություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |