ICES դիտորդները շարունակում են հետևել նախընտրական արշավին![]() 4 մայիսի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների շտաբը շարունակում է հետևել նախընտրական գործընթացներին: Մայիսի 4-ին ներկայացվեց առաքելության միջանկյալ զեկույցը՝ «Հայաստանի Հանրապետության ԸՕ և ընտրակարգի վերլուծություն, ԿԸՀ աշխատանքի և հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատանքի վերլուծություն» թեմայով: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել առաքելության մամլո ծառայությունում, մայիսի 5-ին առաքելության անդամները, Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն մի շարք հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ: Նրանք իրենց կարծիքը կհայտնեն Հայաստան-ԵՄ, Հայաստանի եվրաինտեգրման ու ԵՄ հետ Հայաստանի ապագա համագործակցության վերաբերյալ: Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ ու Իսրայելի ներկայացուցիչներ: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Քնեսեթի XV գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |