Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ![]() 4 մայիսի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ: Տեր-Պետրոսյանը դիտորդներին ներկայացրել է իր դիտողություններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության առնչությամբ` հատկապես նշելով ընտրացուցակների ուռճացման խնդիրը և համարելով դա ընտրությունների ընթացքում կեղծումների համար հիմնական պահեստ: ՀԱԿ-ի ղեկավարը նաև պատասխանել է մոնիթորինգային առաքելության մասնակիցների հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |