Սերժ Սարգսյան. Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք 4 մայիսի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում ՀՀԿ վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Նա մասնավորապես ասել է. «Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ դեմ հանդիպելու բախտավորությունն եմ ունեցել: Եվ այսօր էլ պատրաստ եմ հարյուր հազար անգամ բարձրաձայն կրկնել` մենք փառահե՛ղ ժողովուրդ ենք, մենք ունենք հրաշալի՛ հայրենիք և մենք պիտի կերտենք նույնքան հրաշալի պետություն` հանուն նրա տիրոջ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Այս ընտրարշավը, որն ահա մոտենում է իր տրամաբանական ավարտին, վկայում է, որ մենք անցյալում ենք թողնում օրերը, երբ քաղաքական մրցակցությունը բռնցքակռիվ էր, լավագույն դեպքում` ըմբշամարտ, իսկ իշխանության համար պայքարը` երբեմն արյունահեղ ճակատամարտ: Օրերը, երբ քաղաքական ուժերը ոչ թե խնդրում էին ժողովրդի ձայնն ու նրան ծառայելու պարտականությունը, այլ մեծամտորեն պահանջում իշխելու իրավունքը: Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք, երբ ժողովրդի վստահության քվեին արժանանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուրը ոչ թե մարտնչում է հակառակորդի դեմ, երբեմն էլ հենց ժողովրդի դեմ, այլ փորձում է, սեփական արժանիքների վրա հենվելով` տեղ հասնել առաջինը: Տեղ հասնել` արժանապատվությունը չկորցնելով ու հասարակության վստահությունը նվաճած: Մենք ցույց տվեցինք, որ ամուր ենք ոչ միայն մեր բանակի մարտունակությամբ ու մարտական ոգով, այլև մեր երկրի քաղաքական կառույցով ու մեր քաղաքացիական հասարակության եռանդով: Ամուր ենք մեր մեծերի խոհեմությամբ ու մեր երիտասարդների ավյունով: Ամուր ենք մեր փոխադարձ սիրո ուժով ու մեր արյան հիշողությամբ: Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահպանելու մեր սահմանած կանոնները: Մեր քաղաքակրթության կանոնները: Փոխադարձ հարգանքի մեր սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների սահմանապահն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պահապանը: Վաղը չէ մյուս օրը դուք կատարելու եք ձեր ընտրությունը: Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի է լինելու: Այս ընտրարշավը դառնալու է առանձնահատուկ իր քաղաքական պայքարի մշակույթով և հարաբերությունների որակով: Արդյունքում պիտի ասենք` մրցեցինք ու հաղթեցինք բոլորս: Հաղթեցինք ամեն գնով հաղթելու ձգտմանը ու հաղթեցինք ազգովին: Տարիներ առաջ ես ձեզ խոստացել եմ, որ հարթելու ենք բոլոր այն անդունդները, որ մեր հասարակությունը բաժանել է մասերի: Խոստացել եմ, որ կազմալուծելու ենք այն պատնեշները, որոնց հետևում դիրքավորվել էր մեր հասարակությունը: Խոստացել եմ, որ հարթելու ենք այն ժամանակ անհաղթահարելի թվացող խոչընդոտները: Այսօր հպարտությամբ ու մեր ժողովրդի` ձեր առջև շնորհակալության անսահման զգացումով ասում եմ` մենք հաղթե՛լ ենք: Հաղթել ենք ինքներս մեզ: Անցյալի կապանքները խորտակած ժողովուրդն անխորտակելի է: Փա՛ռք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |