«Ժողովուրդ». Տավուշի մարզում հրդեհներն անտեսում են

«Ժողովուրդ». Տավուշի մարզում հրդեհներն անտեսում են

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ սովորաբար ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի մարզում հորդ անձրևներ են տեղում: Բայց «այս տարի անձրևներ գրեթե չեղան, չորային եղանակ էր: Մարզի գյուղացիները, կարծելով, թե լավ բերք ստանալու համար հարկ է դաշտերը հրդեհել` կրակ են վառում: Երբեմն հրդեհներ են բռնկվում նաև մշակվող դաշտերից հեռու` սարերի բարձունքներում: Սակայն բոլոր դեպքերում հրդեհների նկատմամբ վերաբերմունքը նույնն է` մարզի հրշեջները դրանց ուշադրություն չեն դարձնում: Ապրիլի 26-ին, ժամը 18-ի սահմաններում, երբ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը Նոյեմբերյանից ուղևորվում էր Իջևան, տեղանքից մոտ 8 կմ հեռավորությամբ` մայրուղուց ոչ հեռու, երկաթգծի մոտ հրդեհ էր, հսկա ծառեր էին այրվում, սակայն հրշեջներ չկային: Տավուշի մարզում վատ սովորույթ է դարձել հրդեհներին ուշադրություն չդարձնելը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---