Առողջապահության նախարարություն. Ժամը 10:00-ի դրությամբ հիվանդանոցներում կա 94 քաղաքացի

Առողջապահության նախարարություն. Ժամը 10:00-ի դրությամբ հիվանդանոցներում կա 94 քաղաքացի

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բժշկական հաստատություններում մայիսի 5-ի` ժամը 10:00-ի դրությամբ բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հաղորդում են առողջապահության նախարարությունից:

Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---