Աբու Դաբիում կատարվեց առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը 5 մայիսի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Աբու Դաբիում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ձեռամբ կատարվեց առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հայտնում է Բեյրութում գտնվող կաթողիկոսարանի մամլո ծառայությունը, Աբու Դաբիի աճող հայ համայնքի համար եկեղեցի ունենալը տարիների երազանք էր: Գաղութ առաջին անգամ այցելով, 1997 թ-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունների հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր այս հարցը: Իշխանությունները եկեղեցու կառուցման համար հատուկ հող են հատկացվել և 100.000 դոլարի նվիրատութուն է կատարվել: Ուրբաթ օրը Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ տեղի ունեցավ սուրբ և անմահ պատարագ, հույն ուղղափառ եկեղեցու մեջ: Ներկաներին իր պատգամը ուղղելով Վեհափառ Հայրապետը խոսեց սուրբ և անմահ պատարգի խորհուրդի մասին: Պատարագից հետո տեղի ունեցավ աջահամբույր: Ապա ներկաները ուղղվեցին կառուցուելիք եկեղեցու վայրը: Վեհափառ Հայրապետի կողքին հիմնարկեքին ներկա էին Քուվեյթի և Արաբական ծոցի երկիրների թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշնորհ Տ. Շահե եպս. Փանոսյանը, Հայաստանի դեսպանը և իր կինը, Դեր Զորի Հայաստանի պատվո հյուպատոսը, բարձրաստիճան մի շարք այլ անձիք և բազմաթիվ հավատացյալներ: Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն, 16 կնքահայրեր հիմնարկեքի հատուկ քարերը իրենց ձեռքին` մեկ առ մեկ ներկայացան Վեհափառ Հայրապետին, ով մյուռոնով օծեց քարերը և ապա դրանք զետեղվեցին բարձրանալիք 16 սյուների տեղում: Վեհափառ Հայրապետի ցանկությամբ այն կոչվելու է Սրբոց նահատակաց եկեղեցի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Աբու Դաբիում գտնվելու ընթացքում Վեհափառ Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ ունեցավ Աբու Դաբիի Ազգային վարչության, միօրյա դպրոցի խնամակալության ու ուսուցչական կազմի, կանանց միության ու երիտասարդական համախմբի հետ: Արամ Ա-ն բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը և զորակցություն հայտնեց իրենց ծրագիրներին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |