Ռուզաննա Սարգսյան. Հաշմանդամի աշխատավարձի 50 տոկոսը վճարում է պետությունը 5 մայիսի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամին աշխատանքի վերցնելու դեպքում պետությունը գործատուին կվճարի աշխատավարձի 50 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը` հավելելով, որ հայ գործատուներից շատերը չգիտեն այս օրենքի գոյության մասին: «Եթե հաշմանդամի համար սահմանվի, ենթադրենք, 60 հազար աշխատավարձ, ապա 50 տոկոսը կվճարի պետությունը: Սա պետության կողմից մի քայլ է հաշմանդամների աշխատանքի տեղավորման խնդիրը ինչ-որ կերպ լուծելու ուղղությամբ», - ասաց Ռուզաննա Սարգսյանը: Մասնագետը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանը կից գործում է Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, որի ուշադրությանը մոտ 17 ՀԿ-ներ պարբերաբար ներկայացնում են հաշմանդամների խնդիրները: «Եթե մենք` հասարակական կազմակերպություններս, ովքեր «ծանոթ ենք հաշմանդամների խնդիրներին` չներկայացնենք դրանք պետությանը, ապա վերջինիս համար շատ դժվար կլինի որևէ գործունեություն ծավալել»,- իր խոսքում նշեց Ռուզաննա Սարգսյանը: Ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում գրեթե չկան հաշմանդամների համար նախատեսված վերականգնողական ծրագրեր, որոնց անհրաժեշտութունը նրանք զգում են ողջ կյանքի ընթացքում: «Հաշմանդամ մենք անվանում ենք սահմանափակ կարողություններով անձանց: Հենց այս ձևակերպումն ապացուցում է, որ մենք չենք կարողանում ընդունել նրանց որպես հասարակության լիարժեք մարդկանց», -ասաց Արմինե Գրիգորյանը: Մասնագետը նշեց նաև, որ հաշմանդամների համար հոգեբանորեն ծանր է ենթարկվել բուժզննության, որ գրեթե ամեն տարի նրանք պետք է անցնեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |