ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԲՈՒԺՔՐՈՋ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ27 մայիսի 2004 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ նորվեգիական Կրագերո քաղաքում կանգնեցվել է այդ քաղաքի բնակիչ Բոդիլ Կատարինա Բյորնի հուշարձանը: 30 տարիների ընթացքում նա անձնվիրաբար օգնել է անցյալ դարասկզբին Թուրքիայում բնակվող հայերին: Ինչպես հաղորդել են Եվրոպայի հայերի ֆեդերացիայում, հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 29-ին: Աղբյուրի համաձայն, բուժքույր Բոդիլ Բյորնը 1905 թվականին ժամանել է Թուրքիա, որտեղ օգնել է քրիստոնյա բնակչությանը, հատկապես հայերին, որոնք ճնշումների են ենթարկվել երիտթուրքերի կառավարության կողմից: Նա այցելել է Օսմանյան կայսրության տարբեր շրջաններ (Վան, Կիլիկիա), իսկ 1915 թվականին, երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը, գտնվել է Մուշում: Հետագայում Առաջին Հայկական հանրապետության ժամանակաշրջանում (1918-1920) Բոդիլ Բյորնը իր ողջ ջանքերն ուղղել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին օգնելու գործին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |