«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը գալիս է կուսակցություններին միավորելու 5 մայիսի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության շրջանակներում կազմել է «Ազգային ծրագիր», որի շուրջ, ցանկանում է համախմբել պետության կայացմանը նպաստող բոլոր կուսակցություններին: Նորաստեղծ կուսակցության ղեկավար Անի Զախարյանն ասաց. «Մեր երկրում քաղաքական հարաբերություններ վարելու ներքին քաղաքական կուլտուրայի բացակայություն կա: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը ստեղծված է այս խնդրի լուծման համար»։ Անի Զախարյանի կարծիքով, քաղաքական գործչի առաքելությունը չպետք է սահմանափակվի կոճակ սեղմելով ու խորհրդարանի բուֆետ իջնելով: Ներկայացնելով իր կուսակցությունը` նա նշեց, որ այն ոչ թե հերթականն է, այլ մի կառույց է, որը կծառայի Հայաստանի մի քանի կուսակցություների միավորմանն ու դաշինքի ստեղծմանը: Ըստ Անի Զախարյանի` հայկական կուսակցությունները չունեն կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, որը պետք է մեկ քաղաքական տանիքի տակ միավորի կուսակցություններին, պահն արդեն հասունացել է: «Մենք չունենք կոնկրետ ամրագրված ազգային ծրագիր, թե ո՞ր երկրների հետ է պետք առաջնահերթ հարաբերություններ ունենալ, ի՞նչ վերապահումներով և այլն: Բացակայում է նաև հարաբերություններ վարելու կուլտուրան: Առանձին ոչ ոք չի կարող շատ բան անել այս երկրում, որքան էլ հզոր լինի», - նշեց նա`վստահեցնելով, որ ամեն ջանք գործադրելու է, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան հաղթահարել միջանձնյա հարաբերություններն ու միավորվել մեկ ընդհանուր քաղաքական տանիքի տակ: «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կուսակցության առաջին համագումարը նախատեսված է անցկացնել հունիսի 5-ին, Գրողների միության շենքում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |