ՀՀ ԱՆ. Հրապարակում տուժածներից հիվանդանոցներից դուրս են գրվել ևս 14-ը

ՀՀ ԱՆ. Հրապարակում տուժածներից հիվանդանոցներից դուրս են գրվել ևս 14-ը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը PanARMENIAN.Net ին հայտնել է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս են գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, չկան:

Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են: Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---