Հովհաննես Վարդերեսյանը Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ 5 մայիսի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Վանտաա քաղաքում, որտեղ անցկացվում է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը, հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը (66կգ ք/կ) 1/16 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է Իվան դե Խեսուս Արանգոյին (Կոլումբիա): 1/8 եզրափակչում նա կպայքարի Ալան Ջակաևի (Ուկրաինա) հետ, ով 4:0 հաշվով ուժեղ է գտնվել Շարուր Վարդանյանից (Շվեդիա): Նորիկ Խաչատրյանը (60կգ ք/կ) 4:6 հաշվով զիջել է Ալբերտ Բաղումյան-Հախնազարյանին (Իսպանիա) և զրկվել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու իրավունքից: Ազատ ոճի ըմբիշ Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ) 1/8 եզրափակչում կհանդիպի Քոունգ-Ջին Նամին (Կորեա): Հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը մինչև 55կգ ք/կ 1/16 եզրափակչում կպայքարի լեհ Մարիուս Լոսի դեմ, իսկ Արթուր Շահինյանը` Նինգ Դուանի (Չինաստան): Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Իսկ դասական ոճի ըմբիշներից Լոնդոնի խաղերին իրենց մասնակցությունն ապահովել են Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |