ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԶԳԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ27 մայիսի 2004 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակելու է ժողովրդավարական ազգերի ընտանիքին լիովին ինտեգրվելու իր ճանապարհը, որը պահանջում է երկարատեւ ու հետեւողական աշխատանք: Այդ մասին այսօր հայատարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում հավատարմագրված մի շարք ոչ-ռեզիդենտ դեսպանների Երեւանում ընթացող հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ղեկավարը նշել է այն լուրջ արդյունքները, որոնց հնարավոր է եղել հասնել մի քանի տարի առաջ որդեգրած փոխլրացման քաղաքականության արդյունքում, որի հիմնական իմաստն էր, իր խոսքերով, հաջողության որոնումը ոչ թե համընդհանուր եւ տարածաշրջանային հակասությունների սրման, այլ դրանց կարգավորման մեջ: «Կարեւորելով Հայաստանի սերտ գործակցությունը եվրոպական եւ այլ միջազգային կառույցների հետ մեր երկրի ապագան մենք տեսնում ենք Հայաստանի` արդի աշխարհի հետ համաքայլ ընթացքի մեջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը պատասխանել է նաեւ դիվանագետներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |