Ոստիկանության ծառայողները պարզապես խնդրել են չանցնել արգելափակոցների վրայով

Ոստիկանության ծառայողները պարզապես խնդրել են չանցնել արգելափակոցների վրայով

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունից փոխանցում են, որ զանգվածային լրատվության որոշ միջոցներ, հղում անելով համացանցում տեղադրված տեսանյութերին, տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանության ծառայողները երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո արգելել են քաղաքացիների ելքը հրապարակից:

Տարածած հաղորդագրությունում ոստիկանությունը հորդորում է «ուշադիր դիտել և հատկապես լսել տեսագրությունը:

Ոստիկանության ծառայողներն իրականում ոչ թե արգելում էին քաղաքացիների տեղաշարժը, այլ խնդրում էին չանցնել արգելափակոցների վրայով, այլ` հատուկ բացված անցուղով: Խնդրանքի պատճառը չափազանց պարզ ու հասկանալի էր` կանխել հնարավոր խուճապը, ինչը ոստիկանները պարզապես պարտավոր էին անել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում առավել ծանր հետևանքների հանգեցնում է հենց խուճապը:

Ոստիկանների գործողությունների շնորհիվ այս անգամ, բարեբախտաբար, խուճապի վնասները հնարավոր եղավ հասցնել նվազագույնի»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---