Արամ Պաչյան. «Ցտեսություն, Ծիտ» վեպը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքվում են արդի հայ գրականությամբ![]() 5 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սիրահարների» այգում այսօր տեղի ունեցավ հայ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի շնորհանդեսը: Հեղինակը չցանկացավ բնորոշել կամ նշել, թե կոնկրետ ինչի մասին է գիրքը. «Գիրքը մասինների մասին պատկերացումների դեֆորմացումն է, իմ արձակը չի կարող մասինի մասին լինել: Գրքում ինձ համար կարևոր է և՛ ձևը, և՛ ռիթմը, և այն զգացողություններն ու պատկերացումները կյանքի մասին, որոնք ունեն վեպի հերոսները»: Ըստ հեղինակի, գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արդի հայ գրականությամբ: «Գրքից հատվածներ եմ դեռ կարդացել, ընդհանուր տպավորությունս դրական է: Առհասարակ, Պաչյանի գրականությունն ինձ համար մեր ժամանակից գրականության համար ուրիշ, նոր որակ է, զգացվում է, որ շատ աշխատած գրականություն է»,- ասաց շնորհանդեսին ներկա Աստղիկ Հակոբյանը: Գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գործ ունենք մի վեպի հետ, որը փոխակերպումների է ենթարկում հայ ժամանակաից վեպը. «Վեպը հրաշալիորեն միահյուսված է հայ վիպագրության հետ: Այն, լինելով ներաշխարհային պատում, կարողացել է դուրս գալ հասարակությանը հուզող թեմաների ոլորտ»: Գրականագետը նշեց նաև, որ վեպում պատասխան է տրվում այն կիսատ «մեսսիջներին», որը տվել էր հեղինակը իր նախորդ «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուում: Շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընթերցողները, գրական աշխարհի ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր ուզում էին ձեռք բերել գիրքը հեղինակի ստորագրությամբ: Վեպը լույս է տեսել 500 տպաքանակով և վաճառվելու է Երևանում գործող բոլոր գրախանութներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |