ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳԱԲԱԼԱՅԻ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել տեղեկատվության հետաքննմանը, համաձայն որի Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում աշխատում են ազգությամբ հայ անձինք: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայույան ղեկավար Ռամիզ Մելիքովը: Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մեթին Միրզան հաղորդել է, որ նույն հարցով զբաղվում է նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ըստ աղբյուրի, ելնելով նրանից, թե ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները, պաշտոնական Բաքուն նոտա կհղի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---