ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ. 6 մայիսի, 2012 թվական 6 մայիսի 2012 - 01:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հանրապետության 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերում մարդիկ հնարավորություն ունեն կատարել իրենց ընտրությունը: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 484 հազար 3 է: Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 09:00-ին, այնուհետև՝ 12.00-ին, 15.00-ին, 18.00-ին: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |