Սերժ Սարգսյան. Ես քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար 6 մայիսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Ես քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար, իսկ թե ինչ էի մտածում քվեարկելու պահին, մտածում էի, որ այսօր, վաղը, մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ և ըստ օրենքի ընթանա: Սա է առաջընթացի գրավականը»,- իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին քարոզարշավի լուսաբանման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու համար՝ հնարավորություն տալով ներկայացնել սեփական ծրագրերն ու հայացքները: Լրագրողների հարցին՝ ինչ խնդիրներ կդրվեն ապագա խորհրդարանի առջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի միայն նոր խորհրդարանի կազմավորումից հետո: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը: Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը: Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |