ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԱՅԻՍԻ 28-Ը ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ28 մայիսի 2004 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 1918 թվականին հայկական պետության ստեղծումով, հայ ժողովուրդը` ի դեմս Հայաստանի առաջին Հանրապետության, դարավոր ընդմիջումից հետո վերադարձավ միջազգային քաղաքական թատերաբեմ: Այս մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում` Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: «Չնայած իր դիմագրաված ծանր մարտահրավերներին եւ գոյության կարճ ժամանակահատվածին` Առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի եւ ժողովրդի զարգացման համար: Այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր` պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն»,- ասվում է ուղերձում: Ռ.Քոչարյանի խոսքերով` մայիսի 28-ը ազգային միասնության բացառիկ օրինակ է, «որով մենք պետք է առաջնորդվենք մեր ներկա եւ գալիք գործունեության մեջ»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |