Ոստիկանություն. «Թեժ գծով» մինչև ժամը 12 00-ը ստացվել է 7 տեղեկություն

Ոստիկանություն. «Թեժ գծով» մինչև ժամը 12 00-ը ստացվել է 7 տեղեկություն

PanARMENIAN.Net - 2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև ժամը 12 00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 7 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի և այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---