Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում ընտրություններից հետո հանրահավաքների անցկացումը![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է ընտրություններում տեղի ունեցած խախտումները, որոնք գրանցվել են միջկուսակցական շտաբի կողմից: Միջկուսակցական շտաբում ներառված են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: «Մենք անելու ենք նույնը, ինչ մյուս բոլոր ընտրությունների ժամանակ, բողոքարկելու ենք բոլոր օրինական եղանակներով»,-հայտարարել է նա: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե առաջ ընդդիմադիր ուժերը գործում էին առանձին, ապա հիմա նրանք միասնական են գործում: Լրագրողների այն հարցին, արդյոք հնարավոր է հանրահավաքների անցկացումը, նա պատասխանել է, որ հանրահավաքները ևս պայքարի օրինական եղանակներից են: Այն հարցին, հնարավոր են արդյոք նույնպիսի ցնցումներ, ինչ 2008-ին, նա առաջարկել է այդ հարցը տալ իշխանություններին, ընդգծելով, որ ընդդիմությունն այն ժամանակ էլ չի խախտել օրենքը, ինչի մասին վկայում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |