ԿԸՀ-ն առաջարկում է ցանկացողներին գալ հաձնաժողով և ստուգել թանաքները![]() 6 մայիսի 2012 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հաձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ ընտրության թանաքները 12 ժամ պահպանվում են, խնդիրը առաջացել է տեխնիկական օգտագործման հետևանքով: «Այն ընտրատեղամասերում, որտեղ խառնել են կնիքների թանաքը օգտագործելուց առաջ, ոչի մի խնդիր չի առաջացել: ԿԸՀ-ը անմիջապես արձագանքել է, և բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ նման խնդիրներ են առաջել, հրահանգվել է, որ խառնվի սովորական թանաք»,- ընդգծել է նա: Ըստ նրա, թանաքները պատրաստվել են Անգլիայում` հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից: «Բազմաթիվ քանակությամբ թանաք ԿԸՀ-ում կա, ցանկացողները կարող են գալ և ստուգել, պահպանվում են արդյոք 12 ժամ, թե ոչ»,- ավելացրել է նա: 9/11 ընտրատեղամասում քվեարկության մասնակցող ընտրողներից մեկը ընտրություն կատարելուց և տեղամասը լքելուց մի քանի րոպե անց վերադարձել է՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է անհետացել իր անձնագրի կնիքը: Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձագանքել էր կնիքների հետ կապված խնդրին՝ բացատրելով, որ տեղամասերում կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել.«Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին: Արդեն պարզաբանվել է օգտագործման կարգի ամբողջ մեխանիզմը: Արդեն իսկ կան առաջին հավաստիացնող զանգերը, որ ամեն ինչ շտկվել է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |