Արմեն Ռուստամյան. ԿԸՀ-ը սովորական թանաքներով կնիքների մասին իր որոշմամբ խախտել է գաղտնի քվեարկության սկզբունքը![]() 6 մայիսի 2012 - 20:13 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանել է քվեարկող ընտրողների անձնագրերում անհետացող կնիքների հետ կապված իրավիճակը, որոնց փոխարեն ԿԸՀ-ն որոշել է անձնագրերում սովորական թանաքով կնիքներ դնել, որոնք չեն անհետանում: Նա հիշեցրել է, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, պատճառաբանելով դա նրանով, որ դա կխախտի գաղտնի քվեարկության սկզբունքը: Ռուստամյանի խոսքով, սովորական թանաքով կնիք դնելոււ մասին որոշում ընդունելով ԿԸՀ-ն չի կատարել և խախտել է Սահմանադրական դատարանի որոշումը: Ռուստամյանը նաև անդրադարձել է Միջկուսակցական շտաբի աշխատանքին, հայտարարելով. «Մենք այն ռեսուրսը չունենք, ինչ պետությունը, բայց ցավոք սրտի կատարում ենք գործառույթները, որոնք պետք է կատարեր պետությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |